Բաքվի դատարանը շարունակել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը

Հունիսի 16-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արցախի գերեվարված առաջնորդների գործով վերաքննիչ բողոքները․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը նիստի ընթացքում հանդիպում է ունեցել փաստաբանի հետ, այնուհետև ելույթ է ունեցել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբանը։

Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հունիսի 23-ին։

Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։

Leave a Comment