Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերը


Հասարակություն


Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ:


Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:


Հաղորդվում է, որ այդ համատեքստում կողմերն ընդգծել են երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը:


Leave a Comment