Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հայտարարությունը: Այդ մասին տեղեկանում են Դատալեքսից:
Իսկ որպես զրպարտության համար փոխհատուցում՝ պահանջում է Ալեն Սիմոնյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ։