ԳԴ-ն ԿԸՀ-ին Քոչարյանի նկատմամբ գործ հարուցելու միջնորդություն է ուղարկել

Գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով, Armenia Today-ին հաստատել են ԳԴ-ից։

Թե ինչ գործի մասին է խոսքը, ԳԴ-ից չեն հստակեցրել։ Քոչարյանը այս պահին անձեռնմխելիություն ունի պայմանավորված պատգամավորի թեկնածու լինելու հանգամանքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «եռագլուխ մաֆիան երազելու է Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չի ունենալու այդ հնարավորությունը»՝ ի նկատի ունենալով ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։

Կարդացեք նաև՝

Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելվել է. նրա գրասենյակը որոշումն ապօրինի է անվանել

Leave a Comment