
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ մեկնարկել են գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումները։
Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադադեցնելու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով։
Ըստ պաշտպանի՝ խախտվել են քրեական հետապնդման ժամկետները։