ԱԽ քարտուղարը Save Armenia-ի անդամների հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը


Հասարակություն


Հունիսի 16-ին ընդունել եմ Save Armenia կազմակերպության պատվիրակության անդամներին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան, իսկ պատվիրակության անդամները, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման հնարավորության համար։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծել ենք առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։ 

Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ»,- գրել է նա։


Leave a Comment