Նոր խորհրդարանի ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում է ձևավորվել. Նիկոլ Փաշինյան

Նոր խորհրդարանի ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում է ձևավորվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը նոր մարտահրավերների է բախվել, և առաջիկա քաղաքական օրակարգի կարևոր մաս պետք է լինի դրանց հակազդելը։

«Այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ու այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։

Մենք պետք է հստակ արձանագրենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, անգամ՝ չի կարելի ասել քաղաքական միավոր, և ՀՀ-ի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։ Հետևաբար, ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ մինչ օրս այս հարցերը չեն լուծվել, քանի որ «խաղաղության բացակայության միջավայրում նման հարցերի լուծումն էականորեն դժվարանում է»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment