«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյան

«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյան

Պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան հրապարակումը՝ կից տեսանյութով․ «Տիկի՛ն նախարար, Անահիտ Ավանեսյան, Վարդենիսում քաղաքացիների և վարչապետի ներկայությամբ հայտարարեցիք, որ կառուցվում է նոր բժշկական կենտրոն՝ ժամանակակից ենթակառուցվածքներով, ներառյալ դիահերձարան: Սակայն իրականում որևէ շինարարություն դեռևս չի իրականացվում։ Ավելի քան երկու տարի է լսում ենք միայն նախագծման, մրցույթների և փաստաթղթային գործընթացների մասին, բայց շինհրապարակ չկա, հասցե չկա, կառուցապատում չկա։
Խնդրում եմ Ազգային ժողովի ամբիոնից հստակ և հրապարակային պատասխան տալ՝
– Ե՞րբ է վերջապես սկսվելու Վարդենիսի նոր հիվանդանոցի շինարարությունը։
– Ո՞ր թվականին է նախատեսվում դրա ավարտը։
– Որտե՞ղ է կառուցվելու հիվանդանոցը, ո՞րն է շինհրապարակի ճշգրիտ հասցեն։
Հասցեն հրապարակեք, որպեսզի անձամբ այցելեմ և հետևեմ շինարարական աշխատանքների ընթացքին, ոչ թե հերթական անգամ լսեմ միայն խոստումներ»։

Leave a Comment