Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի հերթական դեպքերն է բացահայտել – Նորություններ 16.06.2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

 

 

Leave a Comment