Երանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ քննչական և վարութային գործողությունները Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են։
Այսօր ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ քննիչներն առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները։ Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը տեղեկացրել էր, որ իրապահներն իրենց տարածքից դուրս գալու ժամանակ են տվել։
«Արարատ» թենիսի ակումբը քննարկումների կենտրոնում է դեռ 2024 թվականից։ Երևանի քաղաքապետարանում 2024 թվականին հայտնել էին Օղակաձև այգու վերակառուցման մասին, որը ակումբի քանդման մասին քննարկումների առիթ էր դարձել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ վերակառուցման ծրագրով ակումբին տրամադրվելու է տարածք՝ հասանելի մեկ այլ վայրում, ուր տեղակայումից հետո անցնելու են ակումբի քանդման աշխատանքներին: Թե քննչական գործողություններն արդյոք կապված են ծրագրի հետ՝ դեռևս հստակ չէ։
