
«Ընտանիքներից ավելի քան 2 970-ը կամ 13 400 մարդ արդեն գնել է իր տունը կամ բնակարանը»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում գնված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ, իսկ հաշվի առնելով բանկերի վարկերի վերադարձն ու դրանց սպասարկման գումարները՝ կառավարության ստանձնած պարտավորությունները հասնում են այս պահին շուրջ 85 միլիարդ դրամի։
Հիշեցնենք, որ ապրիլին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար դիմել է 12 հազար 184 ընտանիք։ 6 967 ընտանիքի դիմում մերժվել է տարբեր պատճառներով, 5 217 ընտանիք ստացել է հավաստագիր, իսկ 2 336-ը՝ իրացրել այն։