Մեքենաների կուտակումներ են նկատվում Լեհաստանի հետ սահմանին գտնվող «Կրակովեց» անցակետի մոտ։
Հերթերի պատճառը Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հայտարարությունն է, ըստ որի՝ հունիսի 15-ից «Մեդիկա» անցակետում կսկսվեն վերանորոգման աշխատանքներ։ Դրա հետևանքով անցակետի թողունակությունը ժամանակավորապես կնվազի՝ 12 ժամվա ընթացքում սպասարկելով մինչև ութ ավտոբուս։
Այս հանգամանքը քաղաքացիներին ստիպել է նախապես հատել սահմանը, ինչի հետևանքով էլ ձևավորվել են բազմակիլոմետրանոց հերթեր