Կործանվել է Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռ․ ՌԴ



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռ։


Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Կամենկա բնակավայրի մոտակայքում՝ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռը կործանվել է վայրէջքի մոտենալիս։


Անձնակազմին հաջողվել է կատապուլտվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ օդաչուների կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Ականատեսները նախկինում հայտնել էին ռազմական ինքնաթիռի կործանման մասին և հրապարակել էին Անգարա գետի մյուս կողմում ծխի ամպի կադրեր։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment