Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Utair ավիաընկերության Մոսկվա-Նախիջևան չվերթի ուղևորուհին թռիչքի ժամանակ սխալմամբ փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն ընդունելով որպես զուգարանի մուտք։ Դրա մասին հայտնում է «Авиаторщина».թելեգրամյան ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին։ Կասպից ծովի վրայով թռիչքի ժամանակ կինը, զուգարանը փնտրելիս, սկսել է քաշել օդանավի պոչամասի սպասարկման դուռը։

Նրա գործողությունների պատճառով օդաչուների խցիկում միացել է Master Caution տագնապի ազդանշանը։ Շուտով տագնապը դադարել է, սրահի հերմետիկության խախտում տեղի չի ունեցել։

Ինքնաթիռը շարունակել է թռիչքը բնականոն հունով և բարեհաջող ժամանել Նախիջևան։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment