Իրանի հետ դիմակայությունը դեռևս ավարտված չէ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ դիմակայությունը դեռևս ավարտված չէ։

«Պայքարը չի ավարտվել։ Մենք պետք է շարունակենք զգոն լինել և պաշտպանել մեզ, երբ դրա անհրաժեշտությունը լինի», — ասել է Նեթանյահուն։

Նա նաև հայտարարել է՝  որոշ հարցերում ինքն ու Թրամփը տարաձայնություններ ունեն.

«Մենք կարող ենք ամերիկացիների հետ ձգել պարանը, բայց այն չպետք է կտրվի…»։
Իսրայելական Channel 12 հեռուստաալիքը մեջբերում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այս արտահայտությունը, որը նա ասել է կառավարության նիստի ընթացքում։

Leave a Comment