Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թուրք դերասանուհի Էջե Իրթեմը, որը հայտնի էր «Լոռամրգի շերբեթը» («Клюквенный щербет») սերիալում իր դերակատարմամբ, մահացել է սրտի կաթվածի հետևանքով։ Տեղեկությունը Instagram-ում հայտնել է դերասանուհու փաստաբանը։

Հաղորդվում է, որ Իրթեմը մահացել է հունիսի 15-ին՝ իր տանը, մոր ներկայությամբ։ Նրա ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել ընտանիքին և հարազատներին։

Դրանից կարճ ժամանակ առաջ դերասանուհին նշել էր իր 35-ամյակը։

Բացի «Լոռամրգի շերբեթը» սերիալից, Էջե Իրթեմը հայտնի էր նաև «Ընտանիք», «Արգելված պտուղ» և «Նոր հարսնացու» հեռուստասերիալներով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment