Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրկուտսկի մարզում կործանված Ту-22М3 գերձայնային ռմբակոծիչի անձնակազմը հասցրել է կատապուլտացվել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ օդաչուների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռում եղել են նավի հրամանատարը, նրա օգնականը, շտուրման-նավիգատորը և շտուրման-օպերատորը։

Նշվում է նաև, որ գետնի վրա ավերածություններ չեն արձանագրվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խորհրդային արտադրության Ту-22М3 ինքնաթիռը կործանվել է Իրկուտսկի մարզի Սվիրսկ բնակավայրի մոտ։ Նախնական տվյալներով՝ պատճառը եղել է շարժիչների խափանումը։ ՊՆ-ի տեղեկությամբ՝ թռիչքն իրականացվում էր առանց մարտական բեռի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment