Մեսսի–Ռոնալդու վերջին դիմակայությունը․ ո՞վ կդառնա 21-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստը

Մեսսի–Ռոնալդու վերջին դիմակայությունը․ ո՞վ կդառնա 21-րդ դարի մեծագույն ֆուտբոլիստը

Ամերիկայում կայանալիք աշխարհի առաջնությունը կարող է դառնալ վերջին մեծ բեմը երկու ֆուտբոլային լեգենդների՝ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հակամարտության համար։ Ավելի քան 20 տարի շարունակվող այս մրցակցությունը ձևավորել է ամբողջ դարաշրջան համաշխարհային ֆուտբոլում։ Մեսսին և Ռոնալդուն համարվում են պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից․ երկուսի հաշվարկով միասին կա մոտ 2000 գոլ և ավելի քան 85 տիտղոս՝ ակումբային և ազգային մակարդակներում։ Սակայն հարցը մնում է բաց․ ո՞վ է կդառնա 21-րդ դարի ֆուտբուլիստը։

Եթե գնահատելու լինենք գոլերի քանակով և Չեմպիոնների լիգայի հաջողություններով՝ առավելությունը հաճախ տրվում է Ռոնալդուին։ Իսկ «Ոսկե գնդակների» և հավաքականային տիտղոսների տեսանկյունից առավել հաճախ առաջ է Մեսսին։ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում կարևոր հաղթանակ ունեցավ՝ Եվրոպայի առաջնության տիտղոսը Պորտուգալիայի հետ, սակայն Մեսսին հետագայում հասավ ավելի մեծ հաջողությունների՝ Արգենտինայի հետ հաղթելով Ամերիկայի գավաթը և աշխարհի առաջնությունը։

Այս առաջնությունը կարող է լինել Ռոնալդուի վերջին հնարավորությունը՝ լրացնելու այդ բացը, իսկ Մեսսիի համար՝ իր միջազգային կարիերան ավարտելու պատմական կերպով։ Երկու խաղացողներն էլ մասնակցում են իրենց վեցերորդ աշխարհի առաջնությանը, ինչը բացառիկ ցուցանիշ է ֆուտբոլի պատմության մեջ։ Մեսսին Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 117 գոլով, իսկ Ռոնալդուն Պորտուգալիայի պատմության լավագույնն է՝ 143 գոլով։

Եթե նրանց թիմերը հաջողությամբ անցնեն խմբային և փլեյ-օֆֆ փուլերը, հնարավոր է՝ նրանք հանդիպեն քառորդ եզրափակչում կամ նույնիսկ ավելի վաղ փուլում։ Ամենահուզիչ սցենարը կարող է լինել եզրափակիչ դիմակայությունը՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment