Մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 տրլն 311 մլրդ դրամ․ ՀՀ ֆինանսների նախարար




2026 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նախարարի խոսքով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտքն ավելացել է 11 միլիարդ դրամով։


«Մարտի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով։ Դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 միլիարդ 68 միլիոն դոլար »,-ասաց Հովհաննիսյանը։


 


 



 


 

Leave a Comment