
Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի դեմ իրականացրել է հերթական համակցված հարվածը՝ կիրառելով 70 հրթիռ և 611 անօդաչու թռչող սարք։ Միայն Կիևի ուղղությամբ ռուսները արձակել են ավելի քան 60 հրթիռ։ Ներկա պահին մայրաքաղաքում հայտնի է 28 վիրավորի և 4 զոհի մասին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում։
«Ռուսաստանն աշխարհին ցույց է տալիս պատերազմը շարունակելու իր մտադրությունները։ Շատ կարևոր է, որ լինի «Մեծ յոթնյակի» երկրների արձագանքը, որոնք այժմ հավաքվում են գագաթնաժողովի համար, և որ այն լինի վճռական ու բովանդակային․ ավելի մեծ ճնշում ագրեսորի վրա, ավելի մեծ օգնություն Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարցում, առաջին հերթին՝ հակահրթիռային պաշտպանության ոլորտում»,- հայտարարել է Զելենսկին։