Իրանի հետ գործարքը կնքված է, շնորհավորում եմ բոլորին. Դոնալդ Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել։

Նա այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքը կնքված է։ Շնորհավորում եմ բոլորին», – հայտարարել է Թրամփը։

Նա նաև հրամայել է վերացնել ծովային շրջափակումը և հայտարարել Հորմուզի նեղուցում ազատ նավարկության վերականգնման մասին։

«Ես սույնով թույլատրում եմ Հորմուզի նեղուցի լիակատար բացումը ազատ անցման համար և միաժամանակ թույլատրում եմ Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակման անհապաղ վերացումը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։


Leave a Comment