Լյուիս Հեմիլթոնը Ferrari-ի կազմում առաջին անգամ հաղթել է «Ֆորմուլա-1»-ի մրցարշավում

Լյուիս Հեմիլթոնը Ferrari-ի կազմում առաջին հաղթանակն է տարել «Ֆորմուլա-1»-ի  Բարսելոնայի Մեծ մրցանաշարում, փոխանցել է ՌԲԿ-ն։ Լավագույն եռյակում են Ջորջ Ռասելն ու Լանդո Նորիսը, իսկ սեզոնի առաջատար Անտոնելին, Շառլ Լեկլերը և մի շարք այլ արշավորդներ դուրս են մնացել մրցատարածությունից։

Հեմիլթոնը Ferrari-ի կազմում հանդես է գալիս երկրորդ մրցաշրջանն անընդմեջ։ 2025 թվականին նա ոչ մի անգամ մրցանակակիրների թվում չէր հայտնվել, իսկ 2026-ին Չինաստանի Մեծ մրցաշարում գրավել էր երրորդ տեղը, իսկ Մոնրեալում ու Մոնակոյում՝ երկրորդ։ Նախորդ անգամ Հեմիլթոնը մրցարշավում հաղթել էր 2024 թվականի հուլիսին՝ Բելգիայի Մեծ մրցաշարում։ 

41-ամյա արշավորդի համար սա իր կարիերայի 106-րդ հաղթանակն է։

Հաջորդ մրցարշավը տեղի կունենա ավստրիական Շպիլբերգի «Ռեդ Բուլ Ռինգ» մրցուղում՝ հունիսի 28-ին։

Leave a Comment