Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան

Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․

«Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար։ Հատկապես հունիսի 15–22-ը Հարավային և Արևմտյան Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 6–10°C-ով։

Իսկ մեր տարածաշրջանի համար հունիսի երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում բացասական շեղումով։

Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment