ԿԸՀ-ն վերաքվեարկություն չի անում, դա անելու համար պետք է լինեն անկախ մարմին. Արամ Վարդևանյան

Իրենք վերաքվեարկություն չեն անում, վերաքվեարկություն անելու համար պետք է լինեն անկախ մարմին, հայտարարեց Արամ Վարդևանյանը` ԿԸՀ նիստից դուրս գալով։

«Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքներ է ներկայացվել, նույնիսկ դատական ակտը, որ ասում է՝ պետք է անել վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք, ժողովուրդ ջան, կարծում եմ` այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն»,–ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու, իրավաբան Արամ Վարդևանյանը։

Leave a Comment