Այսօր խոսքը Հայաստանի հայկական մնալու կամ ադրբեջանականացվելու մասին է. Արեգա Հովսեփյան

«Մենք մինչ այս ընտրություններն ասում էինք, որ սա պարզապես քաղաքական պայքար չէ։ Խոսքը Հայաստանի հայկական մնալու կամ ադրբեջանականացվելու մասին է»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

«Ընտրություններից ընդամենը մի քանի օր անց՝ այսօր, առաջին պաշտոնական այցն է կատարում ադրբեջանցի պաշտոնյան։ Այդ Ադրբեջանի պատճառով է Արցախը հայաթափվել»,- նշել է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ այսօր ընտրությունը վերաբերում է այն բանին, թե արդյոք Հայաստանում հայը մնալու է պաշտպանված, թե՞ ոչ։

Leave a Comment