Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Գազայի հատվածում փլատակներում մնացած զոհերին երբեք չնույնականացնելու հավանականությունը մեծանում է ամեն օր։ Այս մասին հայտնել է Երուսաղեմում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Փեթ Գրիֆիթսը, որի խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։

«Կասկած չկա, որ այս մարմինները շուտով դժվար կլինի նույնականացնել։ Որքան երկար են մնում մարդկային մնացորդների դուրսբերման հարցերը չլուծված, այնքան ավելի դժվար է դառնում պարզել նրանց ինքնությունը։ Որքան երկար են զոհերը մնում փլատակներում, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք հայտնաբերելիս կլինեն քայքայման ուշ փուլերում՝ ընդհուպ մինչև կմախքացում»,- ասել է նա։

Ինչպես նշվում է The Guardian-ի հոդվածում, տարբեր գնահատականներով՝ փլատակներում կարող է գտնվել 10-ից 14 հազար մարմին։

Ավելի վաղ The National թերթը հայտնել էր, որ Գազայի հատվածում ավերված շենքերի բեկորների տակ դեռևս գտնվում է առնվազն 8 հազար զոհի մարմին, և դրանց դուրսբերումը դժվարացել է սարքավորումների և տեխնիկայի պակասի պատճառով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է կրծողների և թափառող կենդանիների բազմացմանը, ինչի հետևանքով առաջանում է հիվանդությունների տարածման վտանգ։ Ավելի ուշ անկլավի իշխանությունները հաստատել են, որ բավարար ռեսուրսներ չունեն կրծողների և միջատների ներխուժման դեմ պայքարելու համար և ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment