Real American Freestyle (RAF 10) մրցաշարի մեկնարկային գոտեմարտերում երկու հայ UFC մարտիկներ հաջողության են հասել։
Արսեն Հարությունյանը երկրորդ ռաունդում 14:4 հաշվով առավելության է հասել պուերտոռիկացի Քալեբ Սմիթի նկատմամբ, իսկ Արման Ծառուկյանը 10:0 հաշվով պարտության է մատնել Թոնի Ֆերգյուսոնին: