
Սկզբից դրա կիրառումն ուներ մասնակի բնույթ, քանի որ այն վերաբերում էր հրապարակային խոսքի միայն որոշ դրսևորումների։ Այն նաև ուներ պրոգրեսիվ բնույթ, քանի որ այն փոխարինում էր կալանքին՝ բանտային կամ տնային։
Կամաց-կամաց խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց։
ՀԳ. Այս պահին խոսքի սահմանափակման ներքո են՝
(1) «Իմնեմնիմի»-ի տղերքը՝ Նարեկն ու Վազգենը (տոտալ արգելք)
(2) Շենգավիթցի Արտակը (տոտալ արգելք)
(3) Էդգար Ղազարյանը (մասնակի արգելք)
(4) քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը (լայնածավալ արգելք)»: