Այսօր հանդիպիր ինձ դեմ առ դեմ

Այսօր հանդիպիր ինձ դեմ առ դեմ

14.06.2026 | 00:15

Տեր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես,

Ինչպես Դու ես կամենում, որ լինենք:

Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն:

Առհասարակ ջանք մի խնայեք լինել այն մարդը, որ Ես եմ կամենում, որ լինեք:

Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին: Ես եմ ձեր միակ առաջնորդը:

Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում:

Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր, առանց հետ նայելու: Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները` իմանալու համար, թե ինչպես վարվել:

Երբեք հետ մի նայեք, և երբեք վաղվան մի թողեք այն գործը, որի համար ինձնից հանձնարարություն եք ստացել` այսօր անել:

Մեկնաբանություններ

Leave a Comment