«Ուժեղ Հայաստանը» հայտնել է իրենց անունից ապատեղեկատվության տարածելու մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնել է, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ իրենց անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

Նա նշել է, որ դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը»,- շեշտել է Ղահրամանյանը։

Նա ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը կոչ է արել զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես դաշինքի պաշտոնական հաղորդակցման հարթակներով։

Leave a Comment