Այսպես կոչված «Իսլամաբադի հուշագրի» ստորագրման հստակ ժամկետները դեռևս որոշված չեն, և դրա ստորագրումը հենց վաղը չի ակնկալվում։
Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին՝ փոխանցում է IRIB-ը։ Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ներկայում քննարկվող փաստաթուղթը կենտրոնացած է հակամարտության դադարեցման վրա, և ներկա փուլում որոշվել է միջուկային ծրագրի հարցը չբարձրացնել։
Նա հավելել է, որ առաջիկա օրերին համաձայնագրի կնքումը չի բացառվում, սակայն ընդգծել է զգուշավորության անհրաժեշտությունը՝ մյուս կողմի հայտարարությունների անհետևողականության պատճառով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտնել էր, թե 24 ժամվա ընթացքում ակնկալում է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրում։