Առաջիկա 24 ժամվա ընթացքում, ձեռք կբերվի խաղաղության համաձայնություն Իրանի և ԱՄՆ-ի միջև. Շարիֆ

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվի խաղաղության համաձայնություն Իրանի և ԱՄՆ-ի միջև։

Նրա փոխանցմամբ՝ Պակիստանը պատրաստվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակով ստորագրմանը դրանից անմիջապես հետո։ Շարիֆը նաև հավելել է, որ տեխնիկական մակարդակի բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթվա ընթացքում։ «Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնությանը, քան երբևէ»,- նշել է Շարիֆը։

Leave a Comment