Արմեն Աշոտյանին կալանավորել են․ Էդուարդ Շարմազանովը փակագծեր է բացում

Արմեն Աշոտյանին կալանավորել են նաեւ նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տետակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։

Արմենը խանգարում էր Նիկոլին։ Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։

Դա է նաև պատճառը, որ ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։ Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու ու ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։
Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»,-  գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: 

Leave a Comment