Հռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը


Միջազգային


Հռոմի պապ Լևոն XIV-ը նստել է Իսպանիայի թագավորի առաջարկած «Falcon» ինքնաթիռը, այն բանից հետո, երբ տեխնիկական խնդրի պատճառով պապական ինքնաթիռը Թեներիֆե կղզում վայրէջք է կատարել։ Reuters-ի հաղորդմամբ, այդ ամենի հետևանքով ուրբաթ օրը հետաձգվեց նրա վերադարձը Վատիկան՝ Իսպանիայում շաբաթական շրջագայության ավարտին:

Կապիտանի խոսքով, շարժիչը, հավանաբար, չի աշխատել քամու պատճառով։ Ավելի ուշ նա ասել է, որ խնդիրը չի կարող անմիջապես լուծվել, և որ ուղևորները ստիպված կլինեն լքել ինքնաթիռը։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ թագավորի կողմից օգտագործվող ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հռոմ կտեղափոխի Հռոմի պապին և նրա պատվիրակության մի քանի անդամների: Պատվիրակության մնացած անդամները և լրագրողները կմեկնեն Մադրիդից ուղարկված մեկ այլ ինքնաթիռով:


Leave a Comment