ՃՏՊ-ի հետևանքով Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի մոտակա սարերում հունիսի 12-ին UAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդ է մահացել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ UAZ-ի վարորդը սար բարձրանալիս մեքենայով մոտ 30 մետր գլորվել է ձորակը։ Փրկարարները ձորակից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
