Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր


Ինդոնեզիայի Հյուսիսային Մալուկու նահանգի Հալմահերա կղզում գրանցվել է Դուկոնո հրաբխի ժայթքում:


Այս մասին  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը։Մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 1.3 կմ բարձրության վրա՝ հասնելով ծովի մակերևույթից  2387 մետր բարձրության։ Սպիտակ և մոխրագույն մոխրի ամպերը տարածվել են դեպի հյուսիս-արևմուտք։


Մոտակա տարածքների բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արվել մնալ հրաբխի խառնարանից 4 կմ շառավղով հեռավորության վրա և դիմակներ կրել՝ հրաբխային մոխիրից պաշտպանվելու համար։


Մայիսի 8-ին Դուկոնո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել էր առնվազն երկու մարդ, ևս մեկը անհետ կորել էր։


Հրաբուխը գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Ավստրալիայի տեկտոնական սալերի հատման կետում։Ինդոնեզիայի կղզիախումբը բաղկացած է 18 հազար  կղզիներից և գտնվում է Խաղաղ օվկիանոսի այսպես կոչված «Կրակի օղակի» վրա, ինչը տարածաշրջանը դարձնում է ինտենսիվ սեյսմիկ ակտիվության գոտի։ Ինդոնեզիան ունի ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտավորապես 130-ն ակտիվ են։



 


 

Leave a Comment