Հնդկաստանում Ան-32-ի կործանման հետևանքով 5 մարդ Է զոհվել • Tribune.am

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող զոհվել է Ասամ նահանգում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է ANI-ն՝ հղում անելով Հնդկաստանի զինված ուժերին։

Ավելի վաղ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ իրենց «Անտոնով Ան-32» ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ասամ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ջորհատ քաղաքում վայրէջքի ժամանակ։

«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող զոհվել է «Անտոնով Ան-32» տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով», — հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հայտարարությանը։

Օդաչուներից մեկը ողջ է մնացել և ստանում է բժշկական օգնություն։

Leave a Comment