Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

1lurer.am  Եվրամիության երկրներն Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համաձայնություն են տվել՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Նրա խոսքով՝ ընդլայնումը ԵՄ-ի ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքն է, և Ուկրաինան ու Մոլդովան պատկանում են Եվրոպային:


 


Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը հնարավոր է դարձել, երբ Հունգարիան հանել է իր վետոն: Միջկառավարական առաջին համաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին:


 


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարության մեջ նշել են՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը ցույց է տալիս, որ այդ երկու երկրները նույնիսկ դժվարին պայմաններում ցուցաբերել են վճռականություն և աշխատել բարեփոխումների ուղղությամբ:


 


Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Մայա Սանդուն ողջունել են բանակցությունների մեկնարկի մասին Եվրամիության երկրների որոշումը:


 


 



 


 

Leave a Comment