ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը




armtimes.com Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հասել են վերանայման և փոփոխվող համաշխարհային և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի։


 


Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։


 


«Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերանայման և փոփոխվող համաշխարհային և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի։ Մոսկվան լիովին պատրաստ է նման համատեղ աշխատանք իրականացնել կառուցողական և փոխշահավետ ձևով՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա», – ասել է նա։


 


Դիվանագետը ընդգծել է, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը։


 


«Մենք հույս ունենք, որ Երևանի փոխգործակցությունը մյուս գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերին և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ», – հավելել է Կոպիրկինը։


 


Դիվանագետը հիշեցրել է նաև համատեղ պատմական անցյալը, առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակը։



 


 

Leave a Comment