Երևանում ձերբակալվել է բլոգեր Միխայիլ Վերբիցկին

Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին:

Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնից։

«Նա հետախուզման մեջ էր և ձերբակալվել է։ Ներկայումս գտնվում է Երևանի մեկուսարանում», – հայտնել է ՆԳՆ աշխատակիցը։

Վերբիցկու ձերբակալության մասին առաջինը հայտնել էր լրագրող Օլեգ Կաշինը՝ նշելով, որ դա իրականացվել է «ՌԴ-ի հարցման հիման վրա»։ 2025 թվականին Վերբիցկին ներառվել էր Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի ծառայության կողմից վարվող «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։

«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրների պնդմամբ՝ Վերբիցկին ներգրավված է քրեական գործով, որը վերաբերում է ահաբեկչության կոչերին։

Leave a Comment