Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար․ Տիգրան Աբրահամյան



Քաղաքական դաշտում նախաձեռնությունը պահելու և ավտորիտար բնույթի որոշումներ կայացնելու շրջանակում նոր գործեր կարվեցին ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ։

Տ. Վարդանյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ Ալենի նկատմամբ դատարանի (հասկանալ՝ իշխանության) որոշումը, պարզ լեզվով ասած, հանրային խոսքի ու քաղաքական հավաքներին մասնակցության արգելք է։

Ի դեպ, առավոտյան էլ իրավապահները նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի տուն էին ներխուժել. մի գործ էլ այնտեղ են «քչփորում»։

Իշխանությանը մի քայլ է մնացել՝ ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու և ազատ հավաքներն արգելելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment