Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ ՔԿ – armeniatoday.am

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Գերատեսչությունից հավելել են, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Բրյուսովի համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ արժողությամբ գույքի օտարման գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրա օժանդակության, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրա օժանդակության ենթադրյալ մեղադրանքներով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/hy/law/1083634/
© 2026 Armenia Today

Leave a Comment