Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվել է մասնակի

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվել է մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելել, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվել: Այս մասին հայտնել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին մեղադրանք էր առաջադրվել Facebook-ում կատարված հրապարակումների համար:

Leave a Comment