Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց հենց ինքը՝ Գոհարը։
Նշենք, որ Գոհար Վարդանյանը աշխատում էր Կիրանցի վարչական կենտրոնում և քանի որ այն խոշարացված համայնք է, նա համարվում էր Իջևանի համայնքապետարանի աշխատակից։
Մեզ հետ զրույցում Կիրանցեցի Գոհարը նշեց, որ համայնքապետարանցի իրեն պահանջել են հեռացնել ֆեյսբուքյան էջի իր գրառումը, որը վերաբերում էր Կիրանցում ընտրությունների արդյունքներին, և քանի որ նա հրաժարվել է կատարել պահանջը, նրան ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, և նշել, որ սեփական դիմումի համաձայն է հեռացել աշխատանքից։
Գոհարը նաև նշեց, որ ինքը տեղյակ էր, որ Փաշինյանի ընտրվելու պարագայում իրեն ազատելու են աշխատանքից։