Իրանը որևէ ֆինանսավորում չի ստանա միայն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրելու կամ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը գրել է X-ում։
«Իրանցիները որևէ գումար չեն ստանում, և որևէ ֆինանսավորում չի տրամադրվի միայն գործարք կնքելու կամ հանդիպմանը մասնակցելու համար», – նշել է նա։ «Գործարքը կառուցված է այնպես, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերը գերակա են»։
Փոխնախագահի խոսքով՝ Իսլամական Հանրապետության համար տնտեսական օգուտները կարող են լինել միայն այն դեպքում, եթե այն կատարի իր պարտավորությունները։ Վենսը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա դրական արդյունքի հասնել Իրանի հետ բանակցություններում։