19:00 Լուրերը մեկ տողով. 15 զինվորի մահվան գործով որոշում. գլոբալ խափանում համացանցում,

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Meta ընկերության սերվերների տեխնիկական խնդիրների պատճառով Facebook և Messenger հավելվածներում գրանցվել է համաշխարհային զանգվածային խափանում, որն արդեն վերականգնվել է:

•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ հակամարտությունում դաշնակիցների օգնության կարիքը չի ունեցել, և խիստ քննադատել է նրանց գործողությունները:

•Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, և պատասխան հարված կհասցնի իր տարածքի վրա ցանկացած հարձակման դեպքում:

•Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք չեն սկսել պատերազմը, և խորհուրդ է տվել թշնամիներին չպայքարել Ռուսաստանի դեմ, այլ ապրել խաղաղության մեջ:

•Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով:

•Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից փլուզված կամրջի հատված՝ վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Leave a Comment