Ադրբեջանում տեղի ունեցած երկարաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզում – armeniatoday.am

Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք 4․8 մագնիտուդով երկրաշարժը  զգացել են Հայաստանում, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ըստ ծառայության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Leave a Comment