Հայտնի է` ինչ մեղադրանք է առաջադրվել Ալեն Ղևոնդյանին և Տիգրան Վարդանյանին

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի և Տիգրան Վարդանյանի նկատմամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ տեղեկանում են ՔԿ-ից:

Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում`տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մասով, Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: 

Leave a Comment