Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ թույլ չտալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաղթահարել շեմը։
Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով 2 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշմանը։ Նա նաև նշեց, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2 անգամ ավելի չափով վերականգնել էր անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեների քանակը։