Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. Թրամփ


Միջազգային


Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն կողմերը դեռ պետք է ստորագրեն փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ», – ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։

«Մենք կավարտենք փաստաթղթերի մշակումը։ Սա պետք է արվի մի քանի օրվա ընթացքում»,-նշել է նա:

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ համաձայնագրերի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին։


Leave a Comment